Ինչպես հաղորդում է «Казинформ» լրատվականը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը ցանկանում է իր հայտնի դարձած աշխատանքը նվիրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Դավիթը պատմել է, թե ինչպես է նրան հաջողվել որսալ հաջող կադրը. «Մենք սպասում էինք երկրների ղեկավարներին, երբ նրանք պետք է դահլիճ մտնեին: Ես նկատեցի հարմար լուսավորությամբ հատվածը, քանի որ այդ պահին այդտեղ ուրիշ աշխատակիցներ էին»:
Դավիթ Հակոբյանն արդեն 7 տարի է ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է, ներկա է եղել նրա բոլոր պաշտոնական հանդիպումներին: Արխիվում շատ նկարներ կան նաև Նուրսուլթան Նազարբաևի հետ:
«Ենթադրում էի, թե ինչ կադր կստացվի, բայց երբեք չէի մտածի նման լուսանկարի մասին: Անկեղծ, ինձ շատ է դուր եկել այս նկարը»,- ասաց հայ լուսանկարիչը: Դավիթը լուսանկարը տեղադրել է Facebook-ի և Instagram-ի իր էջերում: Չէի պատկերացնում, որ լուսանկարը նման արձագանքի կարժանանա: «Այսօր առավոտյան ես արթնացա, արդեն հայտնի՝ Ղազախստանում: Հիմա Facebook-ում ղազախ ընկերներ ավելի շատ ունեմ, քան հայ ընկերներ»: Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարը հետաքրքրեց նաև ֆրանսիացի լրագրողներին:
«Ես ուզում եմ այս լուսանկարը նվիրել Նուրսուլթան Նազարբաևին»,- հայտարարեց ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչը: Դավիթ Հակոբյանը իր աշխատանքն ուզում է նվիրել պարոն Նազարբաևին նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ:
inform.kz
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը