Արամեն մինչ տարեվերջ ստեղծագործական բուռն գործունեություն կծավալի: Երգիչը Երևանում նոր տեսահոլովակ է նկարահանել «Համով-հոտով» երգի հիման վրա:
Հիմա Արամեն Միացյալ Նահանգներում է, որտեղ հոկտեմբերի 9-ին առաջին անգամ մենահամերգով հանդես կգա ամերիկաբնակ հայերի առջև:
Այնուհետև, Սիլվա Հակոբյանի հետ հյուրախաղերով հանդես կգա Ռուսաստանում: Ցավոք, ինչպես նշում է երգիչը, ռուսաստանյան շրջագայության ժամանակ Արամեի կինը՝ Աննան, չի ուղեկցի ամուսնուն:
Կնոջ՝ Աննայի հետ: