Ֆրանսիա փախած նկարիչը «շնորհակալություն է հայտնել» բանկը հրդեհելով
Advertisement 1000 x 90

Ֆրանսիա փախած նկարիչը «շնորհակալություն է հայտնել» բանկը հրդեհելով

Ռուսաստանցի նկարիչ Պյոտր Պավլենսկին, որը քաղաքական ապաստան է գտել Ֆրանսիայում, տեղի իշխանություններին «երախտագիտություն» է հայտնել յուրօրինակ ձևով և հրդեհել է Փարիզում գտնվող Ֆրանսիայի բանկը։

RT France հեռուստաընկերության հրապարակած լուսանկարներում երևում են բանկի այրված ու կոտրված ապակիները։

«Հասցված վնասի պատճառով շենք մտնել հնարավոր չէ»,- գրված է բանկի դռան վրա։

Լուսանկարներում երևում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։

France Info ռադիոկայանն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում Պավլենսկին կանգնած է հրդեհվող շենքի դիմաց։

«Լրագրողներ առանց սահմանների» ասոցիացիայի նախագահ Պիեռ Ասկին արդեն մեկնաբանել է այս դեպքը։

«Այս նկարիչը չի կարողացել զսպել իրեն. նա հրդեհել է Լուբյանկայի դռները, Մոսկվայում ՊԱԿ-ի նախկին շենքը։ Ֆրանսիայում ապաստան ստանալով` նա որոշել է զբաղվել Ֆրանսիայի բանկով»,- Թվիթերի իր միկրոբոլոգում գրել է նա։

Պավլենսկին Ֆրանսիա է տեղափոխվել կնոջ ու երեխաների հետ։ Նրա նկատմամբ փորձել էին քրեական գործ հարուցել «Թատրոն.doc»- դերասաններից մեկին ծեծելու համար։ Ստուգումներ էին անցկացվել նաև նույն թատրոնի դերասանուհիներից մեկի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով։ Նա Ֆրանսիայում քաղաքական ապաստան է ստացել մայիսին։

armeniasputnik.am



Նման նյութեր