Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ երբեք չի մտածել «Ոսկե գնդակի» մասին:
Ըստ իսպանացու` «Ոսկե գնդակի» հավակնորդը բոլորին հայտնի է:
«Ես չեմ մտածում այդ մրցանակի մասին: Շատ դժվար է նվաճել այդ մրցանակը: Ես ապրում եմ ներկայով: Վաղ թե ուշ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Ռոնալդուն:
Հավակնորդների եռյակում հրաշալի ֆուտբոլիստներ են: Հարթակի վրա կարող են հայտնվել Ռամոսը և Մոդրիչը` շնորհիվ «Ռեալի» փայլուն անցկացրած մրցաշրջանի: Այնտեղ հայտնվելը պարզապես երազանք է»,- Իսկոյի խոսքն է մեջբերում «AS»-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում նախնական հավակնորդների թիվը 30-ն էր, որից 7-ը` «Ռեալի» ֆուտբոլիստներ:
armsport.am