Սմարթֆոնի փոքր-ինչ տաքանալը նորմալ է, սակայն, երբ այն տաքանում է անընդհատ ու շատ ուժեղ, նշանակում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել: Առաջարկում ենք ծանոթանալ սմարթֆոնների տաքանալու հիմնական պատճառներին և խնդրի լուծման տարբերակներին:
- Դուք չափից շատ եք օգտագործում սմարթֆոնը
Շատ խաղերը, տեսանկարահանումները, ծանր հավելվածները խնդիրներ են առաջացնում մարտկոցի համար: Արդյունքում, սմարթֆոնը ոչ միայն տաքանում է, այլև խնդիրներ է ունենում լիցքավորման հետ: Սրան նպաստում են նաև GPS, Wi-Fi, Bluetooth կամ 3G համակարգերի ակտիվ օգտագործումը:
Ի՞նչ անել
Խնդրից ազատվելու համար աշխատեք դադարներ անել երկարատև գործողությունների, խաղերի, երկար նկարահանումների միջև: Անջատեք GPS, Wi-Fi, Bluetooth կամ 3G համակարգերը այն ժամանակ, երբ չեք օգտագործում դրանք:
- Գադջետում առկա են սխալ կարգավորված ծրագրեր
Հնարավոր է, որ որոշ ծրագրերում առկա են սխալներ, կամ որոշ հավելվածներ պարզապես թերի են կարգավորվել: Այս դեպքերում հնարավոր է պրոցեսորի վատ աշխատանք, ինչի արդյունքում գադջետը տաքանում է:
Ի՞նչ անել
Ջնջեք գադջետից բոլոր ավելորդ ծրագրերը: Եթե սմարթֆոնը տաքանում է այնպիսի հավելվածի օգտագործումից, որը խաղ կամ տեսածառայություն չէ, ապա ջնջեք տվյալ հավելվածը կամ փոխարինեք նմանակով:
- Սմարթֆոնի վրա ազդում են արտաքին գործոններ
Եթե սմարֆոնը գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ, գրպանում կամ ծածկոցի տակ, ապա հնարավոր է, որ այն տաքանա:
Սա հազվադեպ հանդիպող դեպք է, բայց հնարավոր է, երբ վերը նշված գործոններն առկա են միաժամանակ:
Ի՞նչ անել
Կարգավորեք էկրանի մեխանիկորեն արգելափակման համակարգը և աշխատեք չմոռանալ հեռախոսն արևոտ վայրերում: Մի դրեք հեռախոսը գրպանում, հատկապես այն ժամանակ, երբ կատարվում է որևէ գործողություն:
- Դուք սխալ եք լիցքավորում սմարթֆոնը
Եթե դուք օգտագործում եք օրգինալ հեռախոս, ապա այն չպետք է տաքանա մարտկոցը լիքավորելիս: Բացառություն են այն դեպքերը, երբ լիցքավորման ընթացքում ակտիվորեն օգտագործում եք սմարթֆոնը՝ խաղում եք խաղեր, բեռնում եք մեծ ֆայլեր, և այլն:
Ի՞նչ անել
Օգտագործեք միայն օրգինալ լիցքավորիչներ, քանի որ վատ լիցքավորիչը ևս կարող է խնդիրներ առաջացնել մարտկոցի համար: Շատ երկար մի թողեք սմարֆոնը լիցքավորման և մի օգտագործեք այն լիցքավորման ընթացքում:
- Գադջետն ունի խնդիրներ համակարգի հետ
Սմարթֆոնը կարող է տաքանալ նաև օպերացիոն համակարգի խնդիրների պատճառով: Խնդիրներ կարող են առաջացնել նաև կուտակված անպետք ֆայլերը:
Ի՞նչ անել
Առաջին հերթին թարմացրեք օպերացիոն համակարգը, պարբերաբար մաքրեր քեշերը և ազատվեք ավելորդ ֆայլերից:
- Սարքավորումն ունի ֆիզիկական խնդիրներ
Եվ, իհարկե, սարքավորումը կարող է տաքանալ ֆիզիկական խնդիրներ ունենալու դեպքում: Այն կարող է վնասվել ընկնելիս, ջրի մեջ հայտնվելիս, կամ ունենալ խնդիր ի սկզբանե:
Ի՞նչ անել
Եթե կասկածում եք, որ հեռախոսը վնասվել է, ապա ավելի նախընտրելի է վերանորոգել այն մասնագետի օգնությամբ այն ժամանակ, երբ սմարթֆոնը դեռ ոչ այնքան շատ է տաքանում:
Սիրարփի Աղաբաբյան