Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը Facebook-յան իր էջում գրում է.
«Հոկտեմբերի 17-ը հետաքրքրական օր է քրիստոնյաների և հատկապես երևանցիներիս համար: Ըստ Հայոց Եկեղեցու օրացույցի` այսօր Քրիստոսի 72 աշակերտներից Ս. ԱՆԱՆԻԱ ԱՌԱՔՅԱԼԻ հիշատակության օրն է:
Նրա շնորհիվ քրիստոնյաներին հալածող Սավուղը` Ս. Պողոս առաքյալը, դարձի եկավ և մկրտվեց: Քչերը գիտեն, որ նրա մատուռ-դամբարանը մեր վարդագույն քաղաքի Ս. Զորավոր եկեղեցու բակում է, իսկական օրհնություն մեզ համար:
Անպայման այցելեք այդ եկեղեցի, աղոթքով դիմեք առաքյալի բարեխոսությանը և պիտի խաղաղվեք ու այլակերպվեք»: