Վոլգոգրադի մարզի Կիկվիդզենսկի շրջանի բնակչին կասկածում են խորթ դստեր բռնաբարության մեջ: 33-ամյա տղամարդը ձերբակալված է, սակայն լիովին հերքում է իր մեղքը: Այս մասին, ինչպես գրում է life.ru-ն, հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունում:
Բռնաբարության մասին հայտնի է դարձել աղջկա հոգեբանի հետ զրույցի ժամանակ: Նա հայտնել է, որ խորթ հայրն առաջին անգամ բռնաբարել է իրեն 2010թ., երբ ինքը 9 տարեկան է եղել: Երեխայի տառապանքները շարունակվել են հինգ տարի:
Հոգեբանը անմիջապես Վոլգոգրադի մարզի ոստիկանություն է դիմել: Չնայած հայրը հերքում է իր մեղքը, հոգեբանները հաստատել են դպրոցական աղջկա ցուցմունքների ճշմարիտ լինելը: