Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների հետ, ՀՀ պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձին պատկանող բեռնատար ավտոմեքենայի քնելու հատվածում հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ ՝ մոտ երկու գրամ քաշով մուգ շագանակագույն բուսական ծագման պարունակությամբ:
Հայտնաբերված նյութը սահմանված կարգով հանձնվել է Մեղրիի ոստիկանություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է:
Ներկայում տվյալ անձը ձերբակալված է, դեպքի հանգամանքները պարզվում են: