Արմեն Աշոտյան. Ժնևյան հանդիպման արդյունքների ամփոփման համար կարող ենք փաստել, որ…
Advertisement 1000 x 90

Արմեն Աշոտյան. Ժնևյան հանդիպման արդյունքների ամփոփման համար կարող ենք փաստել, որ…

Արմեն Աշոտյանի Facebook-յան գրառումը.

Ժնևյան հանդիպման արդյունքների ամփոփման համար այս պահին հասանելի երկու աղբյուրների ՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և Նախագահ Սարգսյանի ելութի, համադրմամբ կարող ենք փաստել.

1. Կողմերի համար Մինսկի խմբի ձևաչափը մնում է բացառիկ լեգիտիմ։ Ադրբեջանական ջանքերը փոխել Արցախյան խնդրի քննարկման հարթակը կրկին ձախողված են։

2. Ընթացող դիվանագիտական գործընթացը նվազեցնում է լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը և պարտավորեցնում են նախևառաջ Ադրբեջանին։

3. Վստահության վերականգնման, շփման գծում լարվածության թուլացման գերակայությունը ընդգծված է, կողմերն ու համանախագահները շարունակելու են աշխատել այս ուղղությամբ, հետևաբար Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձևավորված մոտեցումները մնում են բանակցային գործընթացի օրակարգում։

4. Նախագահի կողմրց ընդգծած Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերի գերակայությունը Հայաստանի համար դոմինանտ և աքսիոմատիկ են բանակցային գործընթացում։