Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը Facebook-ում հրապարակել է Party Like a Russian սինգլը իր Heavy Entertainment Show նոր ալբոմից, որտեղ ծաղրում է ռուս օլիգարխներին:
Երաժշտությունը հիմնված է Սերգեյ Պրոկոֆևի «Ասպետների պարը» ստեղծագործության վրա «Ռոմեո և Ջուլիետ» բալետից: Հոլովակում բալետի պարուհիները պարում է զինվորական համազգեստով:
Ուիլյամսը երգում է «մարդկանց հատուկ տեսակի» կենսակերպի մասին, որոնք «վերցնում են ողջ ազգի փողերը»: Նրանք «չեն ժպտում, քանի դեռ ոչինչ չկա վաճառելու», ասված է երգի տեքստում: Երաժշտի սեղանին պանրաբլիթներ են, հնդկացորեն և ձու՝ այդպիսին է նա տեսնում ռուսական բնորոշ ուտելիքը:
Մի քանի ժամում հոլովակը հավաքել է 3 միլիոն դիտում: «Խոսքեր չունեմ նկարագրելու, թե ինչքան է ինձ դուր գալիս երաժշտությունը: Իսկ ո՞ւր են արջերը, բալալայկան, ականջավոր գլխարկները, մատրյոշկաները և գնչուները»,- գրել է օգտատերերից մեկը: