Ռուբեն Շուխյան. «Հովհաննես Թումանյանի չորս որդիները անգամ գերեզման չունեցան»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Շուխյան. «Հովհաննես Թումանյանի չորս որդիները անգամ գերեզման չունեցան»

Ռուբեն Շուխյանի Facebook-յան գրառումը.

«Հայ մեծ բանաստեղծի որդիներից մեկի՝ Արեգ Թումանյանի գնդակահարության վայրի մասին պատմող մեր նախորդ հրապարակման հետքերով ինձ փոխանցեցին ահա այս լուսանկարը: 1991 թվականին մահացած և Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկյան հայկական գերեզմանատանը թաղված Արեգ Թումանյանի այրու՝ Ամալյա Սեմյոնի Թումանյան-Փիլիպոսյանի շիրմաքարի վրա հիշատակված է նաև նրա ամուսնու՝ Արեգ Թումանյանի անունը:

Արեգ Թումանյանը 1937-ին բոլշևիկյան ռեժիմի կողմից ձերբակալվել և բռնադատվել էր «հակասովետական վնասակար գործունեություն» անհեթեթ մեղադրանքով: Նա գնդակահարվեց և թաղվեց եղբայրական գերեզմանում 1938-ի հունիսի 14-ին՝ սովետական ՊԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Կոմունարկա» (Մոսկվա) հատուկ պահպանման օբյեկտի տարածքում»:



Նման նյութեր