«Կենտրոնի» աշխատակիցները Փարավոնում տոնել են հեռուստաընկերության 15-ամյակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կենտրոնի» աշխատակիցները Փարավոնում տոնել են հեռուստաընկերության 15-ամյակը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում մեծ ցնցությամբ տոնել են Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը։ Կան տեղեկություններ, որ խնջույքին ներկա են գտնվել նաև Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ական պատգամավորներ:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը իր Facebook-յան էջում տոնական խնջույքից լուսանկարներ է հրապարակել: Կենտրոնցիների խնջույքին ներկա է եղել նաև Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը: Վերջինիս սերտ համագործակցում է «Կենտրոնի» աշխատակազմի հետ: Ռոզա Ծառուկյանի հովանավորությամբ եթեր են հեռարձակվում մի քանի հաղորդումներ:

Մամուլում լուրեր էին տարածվել, որ տնօրինությունը մրցանակային անվանակարգեր էր պատրաստել լավագույն աշխատակիցների ու հաղորդավարների, օրիգինալ և հեղինակային հաղորդումների համար։