Թերսնվող մարդկանց թիվը հասել է 815 միլիոնի
Advertisement 1000 x 90

Թերսնվող մարդկանց թիվը հասել է 815 միլիոնի

Աշխարհում 2016 թվականին թերսնվող մարդկանց թիվը հասել էր 815 միլիոնի, ինչը 38 միլիոնով ավելի է 2015 թվականի ցուցանիշից:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինի խոսքով, ցուցանիշի աճը պայմանավորված է հակամարտությունների և կլիմայի բացասական փոփոխությունների հետ:

«Մենք ՊԳԿ-ում համոզված ենք, որ մինչ 2030 թվականը ի վիճակի ենք արմատախիլ անելու թերսնուցումը: Բայց դրա համար մենք պետք է համախմբենք բոլոր ջանքերը այն երկրների հետ, ովքեր հանդես են գալիս պարենային անվտանգության խնդիրներով»,- ասաց Ռախմանինը՝ հավելելով, որ այդ երկրների թվում է նաև Հայաստանը, որն այս տարիների ընթացքում նպաստում է պարենային անվտանգության խնդիրների լուծմանը թե իր երկրում և թե տարածաշրջանում:

 

 

 



Նման նյութեր