Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել Է թեմատիկ սրճարան՝ նվիրված կանանց ազդրերին:
Տեսանյութում ներկայացված է հաստատության ինտերիերը, տեղեկացնում է Sputnik-ը: Տոկիոյի Էբիսու շրջանում գործող թեմատիկ սրճարանի պատերը զարդարում են հաստատության անվանմանը համապատասխանող լուսանկարներ, որը ճապոներենից
թարգմանվում է որպես «Ազդրերի աշխարհ»:
Նաև սրճարանում վաճառվում են տարբեր հուշանվերներ՝ կրծքանշաններ, գավաթներ ու բացիկներ՝ կանանց ազդրերի պատկերմամբ:
Մտահղացման հեղինակը և հաստատության սեփականատերը Տոկիոյում հայտնի ֆետիշ-լուսանկարիչն է՝ Yuria կեղծանվամբ: Վերջին հինգ տարվա ընթացքում նա կանանց ոտքերի հազարից ավելի լուսանկարներ է արել: