Թուրքիայի Ադանա նահանգի Սեյհան շրջանի Շաըքփաշա դպրոցում ուսուցիչը ծեծի է ենթարկել առաջին դասարանի աշակերտի, ով չի կարողացել գրատախտակի վրա գրել թուրքերեն «դ» տառը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ միջադեպի կապակցությամբ հետաքնություն է սկսվել:
Աշակերտներից մեկը գաղտնի նկարահանել է ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու տեսարանը և տեղադրել համացանցում:
Աղմուկ հանած տեսանյութը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել, մասնավորապես ուսուցիչների շրջանում:
Ադանայում գտնվող Թուրքիայի կրթության նախարարության մասնաճյուղից հայտնել են, որ կարգազանց ուսուցիչն արդեն հեռացված է աշխատանքից: