
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Emmorton բիզնես-պարկում կրակոցներ են հնչել: Այդ մասին գրել են տեղի ոստիկանության Twitter-ի էջում: Ոստիկանությունը հայտնում է, որ կան վիրավորներ:
CNN-ը հղում անելով Հարֆորդի շրջանի շերիֆի հաղորդմանը, կրակի արդյունքում տուժել է 5 մարդ:
Հարֆորդ շրջանի դպրոցի կայքը գրում է, որ ոստիկանության հատուկ գործողության ընթացքում դպրոցը փակվել է շերիֆի հորդորով: Աշակերտներին ժամանակավորապես բաց չեն թողնում դպրոցից:
tvrain.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը