Լավացրեք լսողությունը՝ տնական մի քանի բաղադրատոմսերով
Advertisement 1000 x 90

Լավացրեք լսողությունը՝ տնական մի քանի բաղադրատոմսերով

Եթե ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ սկսել եք վատ լսել, ապա myhealthylifevision կայքի առաջարկած բնական բաղադրատոմսերը ձեզ համար են:

Մեղր և դարչին

Մեղրի և դարչինի խառնուրդ պատրաստեք և օգտագործեք օրական երկու անգամ՝ առավոտյան արթնանալուց հետո և քնելուց առաջ:

Կարմիր գինի և կանաչ թեյ

Մեկ գավաթ կարմիր գինին հրաշալի է սրտի, իմունային համակարգի և տրամադրության համար, քանի որ վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր գինին դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա: Կարմիր գինու բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները կարող են պաշտպանել ներքին ականջի մազերը՝ այսպիսով պաշտպանելով ականջն արտաքին ազդակների ներգործությունից: Կանաչ թեյն ունի նույն ազդեցությունը:

Սխտորի կաթիլներ

Սխտորն օգտագործվում է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Լսողության համար այն նույնպես պարզապես հրաշալի է: Պետք է մի քանի պճեղ սխտոր ճզմեք ձիթապտղի յուղի մեջ: Բամբակի միջոցով ստացված խառնուրդից մի քանի կաթիլ կաթեցրեք ականջին:

Կարմիր սոխի և սխտորի հյութ

Այս հյութը համարվում է ամենաարդյունավետը, երբ խոսք է գնում լսողությունը վերականգնելու մասին: Հյութը պատրաստելու համար պարզապես վերցրեք 30 մլ սխտորի հյութ և 30 մլ կարմիր սոխի հյութ: Օրական 1 անգամ խմեք այս հյութը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am