Օմսկի բնակիչը բենզասղոցով անդամատել է սիրուհուն իմպոտենցիայի մասին խոսքերի պատճառով. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Օմսկի բնակիչը բենզասղոցով անդամատել է սիրուհուն իմպոտենցիայի մասին խոսքերի պատճառով. pastinfo.am

Օմսկում ձերբակալել են 44-ամյա էքսպեդիտորին, ով կասկածվում է տեղացի 30-ամյա ձեռնարկատիրուհու դաժան սպանության մեջ:

Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ մի քանի անգամ ծանոթ կնոջը հարվածել է կացնով, հետո նրան անդամատել է բենզասղոցով և թաղել նրան աղբահորում: Նշվում է, որ հաշվեհարդարը տեղի է ունեցել չարագործի իմպոտենցիայի մասին կնոջ խոսքերի պատճառով:

Ըստ life.ru-ի, Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունում պարզաբանել են, որ 30-ամյա օմսկցի կինը հանդիպել է էքսպեդիտորի հետ, իսկ հետո նրա տուն է գնացել: Այնտեղ տղամարդը նրան առաջարկել է սեքսով զբաղվել, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել: Ի պատասխան ձեռնարկատիրուհին նրան վիրավորել է, իսկ տեղացի բնակիչը ձեռքը գցել է կացնին:

Կնոջ հարազատները տագնապ են բարձրացրել այն բանից հետո, երբ նա հաջորդ օրը չի վերադարձել տուն: Նրանք դիմել են ոստիկանություն: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ ձեռնարկատիրուհին եղել է էքսպեդիտորի հետ: Նրանք որոշել են հետազոտել նրա մասնավոր տան տարածքը, որտեղ էլ գտել են փոսը՝ զոհվածի մարմնի հետ միասին:

Իրենց հերթին քննիչները մտադիր են միջնորդել կալանավորել տղամարդուն:

pastinfo.am