ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Էլեյն Դյուքը գտնում է, որ ահաբեկչական խմբավորումները ահաբեկչական խոշոր գործողություններ են նախապատրաստում: Այդ մասին, ինչպես հայտնել է The Daily Mail-ը, նա պատմել է հոկտեմբերի 18-ին Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատանն ունեցած ելույթի ընթացքում:

«Ահաբեկչական խմբավորումները՝ լինի դա «Իսլամական պետությունը» կամ ուրիշներ, ցանկանում են իրականացնել խոշոր պայթյուն, ինչպես որ եղավ սեպտեմբերի 11-ին: Նրանք պատրաստվում են օգտագործել ինքնաթիռ, հետախուզությունը դրանում կասկածներ չունի»,- հայտարարել է Դյուքը:

Նրա խոսքով՝ բեռնատարների ու սառը զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողություններն ահաբեկիչներին հարկավոր են սարսափի մթնոլորտ ստեղծելու և իրենց զինյալներին անգործ չթողնելու համար, սակայն դա չի նշանակում, որ «նրանք հրաժարվել են ինքնաթիռի օգտագործմամբ գլխավոր սցենարից»:

Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ ԱՄՆ-ում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «աներևակայելիորեն բարձր է»:

«Ահաբեկիչներն ուժեղ են, նրանք շատ արագ են ամեն ինչին հարմարվում, և ահաբեկչության սպառնալիքն այժմ ամենամեծն է սեպտեմբերի 11-ից ի վեր»:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները մարդատար ինքնաթիռներ գրավեցին և դրանք ուղղեցին Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների և Պենտագոնի շենքի վրա: Դրա հետևանքով զոհվեց 2 հազար 996 մարդ, ևս 6 հազար հոգի վերքեր ստացան:

 



Նման նյութեր