Հայաստանի բուհերում կներառվեն երկու նոր մասնագիտություն
Advertisement 1000 x 90

Հայաստանի բուհերում կներառվեն երկու նոր մասնագիտություն

Հայաստանում պատրաստվող մասնագիտությունների ցանկն ընդլայնվում է:

Այդ նպատակով կառավարությունը փոփոխություն կատարեց «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում:

Ըստ այդմ՝ ավելանում է «Դատական փորձաքննություն» մասնագիտությունը՝ բակալավրի և մագիստրոսի պատրաստմամբ: Սա գործելու է որպես իրավագիտության ֆակուլտետի ճյուղ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավելանում է նաև «Մեխատրոնիկա» մասնագիտությունը՝ որպես Արդյունաբերական ճարտարագիտության
ֆակուլտետի ճյուղ:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է Ճարտարագիտության
ոլորտը: Հայաստանում «Մեխատրոնիկա» մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտություններն ունեն բավական բարձր վարկանիշ:

Վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը («Դատական փորձաքննություն»), ինչպես նաև նորարարությանը և ստեղծարարությանը («Մեխատրոնիկա»), ինչը ժամանակի հրամայականն է: