Քսենիա Սոբչակը մասնակցելու է Ռուսաստանի 2018թ. նախագահական ընտրություններին:
Այդ մասին ասված է «Ведомости»-ի խմբագրություն ուղարկած նրա նամակում:
Նշենք, որ նախագահականին մոտ կանգնած աղբյուրը Սոբչակին համարում է «իդեալական թեկնածու»:
Որոշումն ընդունված է
Հերիք է լռել: Արդեն մի քանի ամիս է մտածում եմ այս մասին: Եվ ոչ թե այն բանի համար, որ այդպիսին են կանայք՝ ամեն ինչ հագուստի պես իրենց վրա են փորձում, այլ՝ ես եմ այդպիսին, բոլոր հնարավորություններն ընկալում եմ իբրև մարտահրավեր:
Ընդդիմադիր ալիքի սկզբից՝ 2012-ից, իմ քաղաքական նկրտումները հիմա վերջնական տեսք են ստացել, որոնք հիմա պատրաստ եմ պաշտպանել բոլոր մակարդակների բանավեճերում:
…Ես Քսենիա Սոբչակն եմ, 35 տարեկան եմ, ապրում և աշխատում եմ Ռուսաստանում և չեմ կարող անտարբեր լինել այն ամենի հանդեպ, ինչը տեղի է ունենում Ռուսաստանում:
Ի՞նչ անել
Հավանաբար, այս ընտրությունները որպես ընտրություն լավագույնը չեն, հիմնական թեկնածուի մրցակիցները մարդիկ են, ովքեր ընտրողներին լավ հոգնեցրել են՝ նույն դեմքերն են: Մենք այդպիսի ընտրություններ չենք երազել: Ամեն մեկը կարող է և պետք է խոսի իր դիրքորոշման մասին:
Ինչպե՞ս անել
Ընտրությունները միայն քվեարկությունը չեն: Դա նաև ագիտացիան է: Նախընտրական կարճ ժամանակահատվածը բեդիայի ձեռքը բռնելու, դրանից օգտվելու օրինականացված իրավունք է, որը քարոզարշավից դուրս իշխանության կողմից ուզուրպացված ոլորտ է, ուր վխտում են պնակալեզների հորդաները…
Ինչու՞ ես
Ի տարբերություն հավիտենական թեկնածուների, որոնք ստիպված են ամեն անգամ բացատրել, թե ինչու են հենց իրենք ամենաարժանիները, պետք է բացատրեմ, թե ինչու եմ ես հարմար, քանի որ հավակնում եմ «Բոլորին դեմ եմ»-ին: Ես դուրս եմ բոլոր տեսակի գաղափարական շրջանակներից, քանի որ անկուսակցական եմ, կապ չունեմ տարբեր խմբերի կարգապահական սխեմաների հետ, ոչ մի նման բաներով չեմ առաջնորդվում: Նույնիսկ «Крым наш»-ի մեջ չեմ:
Ուզում եմ, որ մեր երկրում արմատախիլ արվի տոտալ թալանը, ասպարեզ գա իսկական քաղաքականությունը, իշխանությունը հաշվետու լինի ընտրողներին, որը հավասարի պես կկարողանա խոսել աշխարհի հետ:
…Ես ապահովված մարդ եմ, իմ եկամուտները ծանր աշխատանքի արդյուն են, որը տեսանելի է բոլորի համար: Չունեմ խոշորագույն սեփականություններ, ստվերային տնտեսություն և այլ նման բաներ: Ինքս ի վիճակի եմ քարոզարշավի համար գումարներ հայթայթել և կազմակերպել այդ գործը:
Ի՞նչ սպասել
Առաջիկայում կկազմակերպեմ իմ նախընտրական շտաբի հարցը: Հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր դեմոկրատական փոփոխությունների կողմնակից են: Բաց եմ բոլորի համար: Շուտով կամավորական բջիջների հարցն էլ կլուծվի, և բոլոր ցանկացողները կարող են միանալ իմ շարժմանը: Հիմա կարևոր հարցերից մեկը՝ հավաքել բավարար թվով ստորագրություններ, որ կարողանամ առաջադրվել, իսկ ամենաբարդ հարցը՝ հաղթահարել այդ արհեստական շեմը:
Ասում են, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և մեր գլխիվայր շուռ եկած աշխարհում մեզ մնում է ստուգել այս խոսքերի ճշմարիտ լինելը:
Հայցում եմ ձեր օգնությունը: Ձեր՝ Քսենիա Սոբչակ՝ «Բոլորին դեմ եմ»:
Նամակի ամբողջական տեքստը՝ vedomosti.ru