ԱՄՆ Թեքսաս նահանգի կենդանաբանական այգին շուտով կհամալրվի նոր կենդանիով՝ երկգլուխ սահնօձով: Ինչպես հայտնում է USA Today-ը, օձին հայտնաբերել է մի կին, երբ նրա շունը սողունին հետապնդել է տան պատշգամբում: Ընտանիքը սեպտեմբերի 16-ին օձին տարել է Вако Cameron կենդանաբանական այգի:
Կենդանաբանական այգում նշել են, որ օձը լավ ուտում է և առողջական լավ վիճակում է: Նրանք մտադիր են հետևել օձի առողջական վիճակին 90 օր, ինչից հետո ծրագրում են նրան օգտագործել իրենց Brazos River Country Texas ցուցահանդեսում: