Նախահարսանեկան աժիոտաժի ընթացքում Քրիստինա Կարապետյանը նոր գործունեություն է սկսել. life.tert.am
Advertisement 1000 x 90

Նախահարսանեկան աժիոտաժի ընթացքում Քրիստինա Կարապետյանը նոր գործունեություն է սկսել. life.tert.am

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նախահարսանեկան աժիոտաժի ընթացքում հասցրել է նոր գործունեություն սկսել. Քրիստինան «Ար» հեռուստաընկերությամբ վարում է «Այլուր» լրատվական ծրագիրը։ Նոր աշխատանքի մասին առաջին մանրամասները դերասանուհին պատմել է Tert.am Life–ին։

«Ճիշտ է, հիմա զբաղվածությունս մեծ է` կապված հարսանեկան պատրաստությունների հետ, սակայն որոշեցի համատեղել աշխատանքիս հետ։ Ինձ միշտ հետաքրքրել է հաղորդավարական ոլորտը։ Ինձ հրավիրեցին մասնակցելու քասթինգին։ Այնպես ստացվեց, որ հիմա ես եմ վարում ծրագիրը։ Ներկայացնում ենք աշխարհի հետաքրքիր ու ինտելեկտուալ նորությունները»,– ասաց Քրիստինան։

Սա նրա  առաջին փորձը չէր ներկայանալ որպես հաղորդավարուհի։ «Նկարահանել ենք նաև իմ հեղինակային հաղորդումը, որը որոշ ժամանակից եթերում կլինի։ Առայժմ փակագծերը բացել չեմ ուզում»,– ասաց նա։

«Այլուրն» իր տեսակի մեջ փորձություն է դերասանուհու համար, քանի որ առաջին անգամ է ներկայանում լրատվական ձևաչափում։ «Սա ռիսկային քայլ էր, սակայն որքան ռիսկային է որոշումը, այնքան ավելի հետաքրքիր է։ Համարձակությունը պարտադիր գործոն է մասնագիտական բազան ընդլայնելու համար»,– նշեց նա։

Առաջին հաղորդումն արդեն  եթերում է եղել։ Քրիստինայի սպասելիքներն արդարացել են, սակայն նա նշեց, որ միշտ ձգտում է ներկայանալ ավելի պրոֆեսիոնալ։

life.tert.am