Ռուսաստանցի Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ նվաճեց թենիսի ATP շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:
Չինաստանի Չենդու քաղաքում ավարտին մոտեցող մրցաշարի կիսաեզրափակիչում 20-ամյա թենիսիստը 2-րդ սեթում ուժեղ գտնվեց սերբ Վիկտոր Տրոիցկուց:
1 ժամ 22 րոպե տևած մրցախաղում գրանցվեց 6:3, 7:5 հաշիվը:
Եզրափակիչում աշխարհի 101-րդ ռակետ Խաչանովի մրցակիցը կլինի Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Ալբերտ Ռամոս (Իսպանիա) զույգի հաղթողը:
Առաջին շրջանում Կարեն Խաչանովը հաղթել էր պորտուգալացի Ժոաո Սոուզային, երկրորդում՝ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, իսկ 1/4 եզրափակիչում ուժեղ էր գտնվել իսպանացի Ֆելիսիանո Լոպեսից: Չենդուի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 840 915 դոլար է: