Marca. Մեսսին Օլիմպիակոսի հետ խաղի ժամանակ ոչ թե հաբ է ընդունել, այլ կոնֆետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Marca. Մեսսին Օլիմպիակոսի հետ խաղի ժամանակ ոչ թե հաբ է ընդունել, այլ կոնֆետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրի` «Օլիմպիակոսի» հետ խաղում (3:1) դեղահաբ է ընդունել:

Իսպանական «Marca» պարբերականը հայտնում է, որ արգենտինացին խաղի ժամանակ ոչ թե հաբ է ընդունել, այլ սովորական կոնֆետ, որպեսզի ազատվի բերանի չորությունից: Նախկինում նույնպես կատալոնացիների հարձակվողը հանդիպումների ժամանակ մի քանի անգամ կոնֆետ է կերել:

Հիշեցնենք, որ Մեսսին «Օլիմպիակոսի» հետ խաղի ժամանակ 61-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, որը նրա համար 100-րդ գնդակն էր Եվրագավաթներում:

armsport.am