
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության մեկնարկային տուրի՝ «Շառլոթի» հետ խաղում «Դետրոյտի» հարձակվող Ստենլի Ջոնսոնը չի կարողացել ոչ մի դիպուկ նետում կատարել:
Նա խաղահրապարակում է անցկացրել 40 րոպե և այդ ընթացքում վրիպել է 13 անգամ: Դա վատագույն ցուցանիշն է առաջնության մեկնարկային խաղի համար 1954-1955 մրցաշրջանից հետո:
Նշենք, որ Ջոնսոնը վաստակել է երկու միավոր՝ հաջող իրացնելով տուգանային նետումները:
armsport.am