Թոնի Նադալ. Ֆեդերերը պատմության լավագույն թենիսիստն է
Advertisement 1000 x 90

Թոնի Նադալ. Ֆեդերերը պատմության լավագույն թենիսիստն է

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի մարզիչ Թոնի Նադալը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին պատմության լավագույն թենիսիստ է անվանել:

Ներկա պահին Ռաֆայելի ակտիվում «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում 16 հաղթանակ կա, իսկ Ռոջերի ակտիվում` 19:

«Ես շատ քիչ մարզիկների գիտեմ, ովքեր կիշխեն այնպես, ինչպես Ռոջերը` թենիսում: Ռաֆան ընթացիկ մրցաշրջանը բարձրակարգ մակարդակով է անցկացնում: Վստահ եմ, որ նա նույնպես դասվում է պատմության լավագույն թենիսիստների շարքին:

Եթե Ֆեդերերը մոտակա տարիներին ավարտի կարիերան, իսկ Ռաֆան շարունակի հաղթել «Մեծ  Սաղավարտի» մրցաշարերում, ապա մենք կրկին կարող ենք վերադառնալ պատմության լավագույն թենիսիստի մասին հարցին: Ամեն դեպքում, ներկա պահին լավագույնը հենց Ռոջերն է»,- Թոնի Նադալի խոսքն է մեջբերում «Cadena Ser»-ը:

armsport.am