Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի որդի Միկը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Ֆորմուլա 3-ում: Այդ մասին նա հաղորդել է «Motorsport Magazin»-ին:
«Երբ պատրաստ լինեմ, ևս մեկ քայլ կանեմ կարիերայումս, սակայն սկզբից պետք է ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ: Հավանական է, որ կմնամ Prema թիմում Եվրոպական Ֆորմուլա 3-ում 2018 թվականին:
Այլ բան անել ներկայիս իրավիճակում իմաստ չունի: Աստիճանաբար եմ առաջ շարժվում, փորձում եմ որքան հնարավոր է լավ նախապատրաստվել ապագային: Իմ գլխավոր նպատակն է Ֆորմուլա 1-ը»,- ասել է Շումախերը:
armsport.am