Աղասի Միքայելյան. «Ֆեյսբուքը լավ գործիք ա դառնում, երբ այն լավ ես օգտագործում»
Advertisement 1000 x 90

Աղասի Միքայելյան. «Ֆեյսբուքը լավ գործիք ա դառնում, երբ այն լավ ես օգտագործում»

Աղասի Միքայելյանի Facebook-յան գրառումը. «Ֆեյսբուքը լավ գործիք ա դառնում, երբ այն լավ ես օգտագործում: ՖԲ ից օգտվելիս, իմ կարծիքով, պետք ա ունենալ որոշակի սկզբունքներ: Ինչքան էլ ՖԲ ն հարթակ է, որտեղ օգտատերն իրեն ներկայացնում է հանրությանը, այստեղ պետք ա հիշել մի շատ կարևոր բան. Քեզ կարդում են մարդիկ, որոնց չես ճանաչում, որոնց հետ չես կարող դուրս գալ զբոսնելու ու չեն կարող դեմքիդ արտահայտության մեջ ենթատողերդ, հեգնանքդ, հարգանքդ, զգացմունքդ կարդալ: Ես ու շատ ընկերներ ունենք ՖԲ ից օգտվելու որոշակի կանոններ. ահա դրանցից մի քանիսը.

1. Անգամ եթե ՖԲ ընկերդ, որին անձամբ ճանաչում ես կամ չէ, բացարձակ ապուշություն ա գրել, երբեք հանրային քննարկման մեջ չմտնել նրա հետ: Շատ դեպքեր ա եղել, որ ընկերոջս անձնական նամակով գրելուց հետո ուղղակի հեռացրել է գրառումը: Հանրային գրելու դեպքում գուցե չաներ դա:

2. Երբեք հավանության նշան չդնել ակնհայտ վուլգար կամ կրքոտ լուսանկարների:

3. Որևէ կերպ չփորձել ակնհայտ տարբերվել. Օրինակ սենց գրառում. «Մենակ ե՞ս եմ որ» …. Չէ եղբայր ջան, քույր ջան մենակ դու չես:

4. Հանրային չսպառնալ, որ էսինչ դեպքում կհեռացնեմ ընկերներիս ցանկից: Ուղղակի կարելի ա հեռացնել առանց աղմուկի:

5. Հայաստանից հեռանալիս թուք ու մուրով, հայհոյանքով, զզվանքով գրառում չանել: Վեր կենալ ու գնալ:

6. Հաճախ չամուսնանալ ու էդ մասին գրառում չանել:

7. Հաճախ երեխաներ ունենալ ու էդ մասին գրառում անելը խրախուսվում է:

8. Չկիսվել քաղցկեղը բուժող հին մոզամբիկյան բաղադրատոմսերով:

9. Չկիսվել ցնցող հայուհու Ռուսաստանի ձայնում ունեցած ելույթով:

10. Շնորհավորել ընկերների ծննդյան տոնը, եթե նկատել ես:

Ոփշըմ»:



Նման նյութեր