Կոմպոզիտոր, ջազ-դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին կմասնակցեն տաղանդավոր երաժիշտներ: Կներկայացվեն կոմպոզիտորի նոր գործերը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում:
Հատուկ հյուրերն են ամերիկացի տաղանդավոր ջազմեններ, «Գարի Քյոսայան ջազ-քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դեվիսը: Հայաստանից նրանց կմիանան երաժիշտներ Նելլի Մանուկյանը, Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը։
Երեկոյին երաժշտասերները հնարավորություն կունենան վայելել Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները:
Վերջերս Քյոսայանն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը` երաժշտության բնագավառում: Մրցանակը արտիստին էշնորհվել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավորնիստին: