«Արամ, Արամ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Լոս Անջելեսի կինոփառատոնի ժամանակ: Ֆիլմը տպավորվում է հատկապես Լևոն Շարաֆյանի և նրա կրտսեր խաղընկերոջ՝ 12-ամյա Ջոն Սևակ Ռուհինյանի խաղով:
Ֆիլմն արդեն ցուցադրվել է Մոնրեալի, Երևանի, Սիդնեյի կինոփառատոնների ժամանակ:
Այսօր, հոկտեմբերի 1-ին այն կցուցադրվի նաև Գլենդելի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ «Արամ, Արամ»-ը ներկայացված է միանգամից 6 նոմինացիաներում, ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (որին ներկայացված է Լևոն Շարաֆյանը) անվանակարգերով:
Խոսելով Գլենդելի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում նոմինացված լինելու մասին՝ Շարաֆյանը նշել է.
«Ցանկանում եմ Գլենդելում բնակվող իմ բոլոր երկրպագուներին հրավիրել ֆիլմը դիտելու: Ուզում եմ, որ հանդիսատեսն ինքը տա իր գնահատականը: Ինձ համար դա ամենակարևորն է»:
Աղբյուրը՝ asbarez.com