
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող:
Ալբանիայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը:
Կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 97 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Պողոսյանը 130 կգ արդյունքոց կրկին փոքր ոսկե մեդալ նվաճեց:
Երկամարտի 227 կգ արդյունքով Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն: