26-ամյա Ինես Ռաուն առաջին տրանսգենդեր մոդելն է, որը կհատնվի տղամարդկանց հանրահայտ «Փլեյբոյ» ամսագրի կենտրոնական էջերում: Ամսագրի 64 տարվա պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ ամսագրի «ամսվա աղջիկ» է դառնում սեռը փոխած մոդելը:
Ինեսը Ֆրանսիայից է, նա կզարդարի նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա համարը, որը նվիրված է անցյալ ամիս 91 տարեկան հասակում մահացած, «Փլեյբոյ» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների հիշատակին:
Ինես Ոաուն ասում է, որ Հյու Հեֆները մահից առաջ էր դեռ որոշել,որ ինքն է լինելու ամսագրի կենտրոնական դեմքը:Իսկ ամսագրի այդ համարի շապիկին ինքը Հեֆներն է՝ 39 տարեկան հասակում: