Ամերիկյան Variety կայքը կազմել է Հոլիվուդի «շնաձկների» ցանկը, որում ներառվել են նաև երկու հայի անուններ։
Ամերիկահայեր երկու հայ ընդգրկվել են Variety ամսագրի՝ Hollywood New Leaders: Agents and Managers ցուցակում։ Նրանք են՝ 35-ամյա Արամ Դերձակյան (XYZ Films —ի հիմնադիր) և 37-ամյա Անդրանիկ Բալյանը (Mortal Media-ի համահիմնադիր):
Սկսած 2008 թվականից՝ XYZ ընկերությունը ֆինանսավորել և առաջ է մղել շուրջ 200 ֆիլմ։
Բալյանն էլ Mortan Media ընկերության միջոցով սկսնակ աստղերին օգնել է անուն և ճանաչում ձեռք բերել: Variety-ն գրում է, որ Բալյանի գլխավոր օգնականը նրա մայրն է։
«Մայրս իմ ֆոկուս-խումբն է։ Եթե նա ձեր մասին չի լսել, ուրեմն դուք այնքան ճանաչված չեք, որքան թվում է ձեզ»,- ասել է Բալյանը։
Variety-ն ամերիկյան պարբերական է, որը լուսաբանում է շոու բիզնեսի իրադարձություները։ Հրատարակվում է 1905 թվականից։ Պարբերականն ամեն տարի կազմում է հեռանկարային մասնագետների ցանկերը։