Քիմիաթերապևտիկ դեղամիջոցները Հայաստանում կգրանցվեն պետպատվերի շրջանակներում. փոխնախարար
Advertisement 1000 x 90

Քիմիաթերապևտիկ դեղամիջոցները Հայաստանում կգրանցվեն պետպատվերի շրջանակներում. փոխնախարար

Հայաստանում չգրանցված, քիմիաթերապիայում կիրառվող ու քաղաքացիների առողջության համար անհրաժեշտ դեղամիջոցները կգրանցվեն պետպատվերի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Որոշ քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ լայնորեն կիրառվում են եվրոպական կլինիկաներում, իսկ Հայաստանում գրանցված չեն։.Այդ դեղամիջոցներն արտադրողները դրանք այստեղ չեն գրանցում, քանի որ նրանց չի հետաքրքրում ոչ մեծ շուկայով փոքրիկ երկիրը։

Քիմիաթերապևտների խոսքով, Հայաստանում քիչ չեն գրանցված քիմիաթերապևտիկ դեղամիջոցները, սակայն որոշ դեպքերում հիվանդներին պահանջվում է  բուժման հատուկ սխեմաներ՝ այնպիսի դեղերի կիրառմամբ, որոնք մեր երկրում չես գտնի։ Նման հիվանդները պետք է  բոլոր հնարավոր միջոցներով ձեռք բերեն կամ էլ այլ երկրներ մեկնեն՝ բուժման նպատակով։

Ապագայում, սակայն, այդ հարցը հնարավոր է լուծել, եթե դրանց գրանցումն իր վրա վերցնի պետությունը։

med.news.am