
Աշխարհի 2018թ. առաջնությունում «Adidas»-ի հետ պայմանագիր ունեցող ազգային հավաքականները հանդես կգան միանման տառատեսակներով:
Այս մասին հաղորդում է «Footyheadlines.com»-ը:
Առաջիկայում ընտրանիները պաշտոնապես կներկայացնեն նոր խաղաշապիկները, որոնք կունենան հետևյալ տառատեսակները.
Ըստ աղբյուրի՝ դիզայներները ոգեշնչվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում օգտագործվող պաստառների տառատեսակներից:
Կարելի է ասել, որ «Adidas»-ի նոր տառատեսակը բավականին նման է «Nike»-ի կողմից արտադրված՝ ԱԱ-2010-ում հանդես եկող Հոլանդիայի հավաքականի տառատեսակին:
armsport.am