
Armsport.am-ը շարք է սկսում՝ ներկայացնելով հայ մարզիչների, ֆուտբոլային մարդկանց 10 ուշագրավ մտքերը:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մշտապես պահանջված է լրագրողների կողմից: Նրա տարբերվող մտքերը ֆուտբոլասերների համար իսկական «նվերներ»:
1.«Ֆուտբոլում ճիշտ մարդիկ պետք է լինեն ճիշտ տեղում. միայն այդ ժամանակ ֆուտբոլը արդյունք կտա»
2.«Ինձ համար անտանելի են այն մարդիկ, ովքեր ծույլ են և կեղծավոր»
3.«Հեղինակությունը չես կարող գնել, այն վաստակել է պետք»
4.«Մեծ ֆուտբոլում կան ընդամենը. հաղթանակներ և արդյունք, մնացածը ոչինչ է»
5.«Ֆուտբոլիստը ինչպես մարզվում է, այնպես էլ խաղում է»
6.«Եթե ուզում ես հասնել հաջողության, ապա անհրաժեշտ է կարգապահություն և վերահսկում բոլոր հարցերում, մանրուքներ չկան»
7.«Միշտ պետք է ձգտել առավելագույնին ցանկացած պարագայում. այդ ժամանակ միայն կլինեն հաջողություններ»
8.«Միշտ է շարժառիթներ լինեն և ամենակարևոր շարժառիթը ցանկացած խաղում հաղթանակ տանելն է: Դրանից հետո գալիս են նյութականը և այլ բաներ: Եթե մարդիկ մտածում են հակառակը, ապա ոչինչ չի լինում»
9.«Մարզչին պետք է գնահատական տալ իր անցած ճանապարհով և գրանցած արդյունքներով, ոչ թե ընկեր-ախպեր, քավոր-սանիկ հարաբերություններով»
10.«Եթե մարզիչը չունի ամբիցիաներ, ապա նա անելիք չունի ֆուտբոլում»
armsport.am