
Անգլիական և միջազգային մամուլում այսօր քննարկման համար մեկ թեման «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հնարավոր տեղափոխությունն է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օզիլը թիմակիցներին տեղեկացրել է, որ մտադիր է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հեղինակավոր «Manchester Evening News»-ն էլ փորձել է հասկանալ, թե ինչու կարող է Մոուրինյուն ցանկանալ Օզիլին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում».
«Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ՄՅՈւ-ն բացարձակապես հետաքրքրված չէ Խամես Ռոդրիգեսով, որը քիչ թե շատ նման է Օզիլինին իր խաղաոճով: Փլեյմեյքերը ՄՅՈւ-ի համար առաջնային նպատակ չէր ամռանը, ոչ էլ այդպիսին կլինի հիմա:
Նրանք ունեն Մատա և Մխիթարյան, որոնք, ճիշտ է, իդեալական տարբերակներ չեն, բայց ամեն դեպքում դժվար է պատկերացնել, թե նրանցից ով է իր տեղը զիջելու Օզիլին, եթե նա տեղափոխվի ՄՅՈւ»,- գրում է հոդվածագիրը:
Հիշեցնենք` Գերմանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականիը և Օզիլը չի ցանկանում երկարաձգել այն:
armsport.am