
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի կողմից կճանաչվի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին վստահեցնում է իսպանական «Marca» պարբերականը:
Նախորդ մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը «սերուցքայինների» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու՝ խփելով 12 գնդակ:
ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ Լոնդոնում: Մրցանակներ կհանձնվեն միանգամից մի քանի անվանակարգերում:
Լրատվամիջոցը հայտնում է, որ տարվա լավագույն մարզիչ կճանաչվի Զինեդին Զիդանը: Լավագույն դարպասապահի կոչումը կստանա «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Ջանլուիջի Բուֆոնը:
armsport.am