Հոկտեմբերի 20-ին Բրիտանական գրադարանում բացված «Հարրի Փոթեր. մոգության պատմություն» ցուցահանդեսում ներկայացված են կախարդների ցախավելներ, մոգական բյուրեղներ, հմայաթուրմերի պատրաստման միջնադարյան բաղադրատոմսեր 7 նույնիսկ «փիլիսոփայական քարը»:
Ցուցահանդեսը նվիրված է կախարդ տղայի մասին առաջին գրքի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» երկի թողարկման 20-ամյակին:
«Ցուցահանդեսի կազմակերպման գործում ամենադժվարը ցուցանմուշների ընտրությունն էր: Մոգությունն ու կախարդությունը բոլոր դարերում
դյութել են մարդկանց: Մեր առանձին ցուցանմուշներ 3 հազար տարեկան են, մենք իրերը հավաքել ենք Հնդկաստանից, Չինաստանից, Լատինական
Ամերիկայից»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը՝ Ալեքս Լոքը:
«Հարրի Փոթեր. մոգության պատմություն» ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը: