Դիմակավորված անձինք ներխուժել են Քիմ Քարդաշյանի ու Քանյեի առանձնատուն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դիմակավորված անձինք ներխուժել են Քիմ Քարդաշյանի ու Քանյեի առանձնատուն

Հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի ու ամուսնու` երգիչ Քանյե Վեսթի Լոս-Անջելեսի առանձնատունն անցնող գիշեր ենթարկվել է հարձակման, հայտնում է metro.co.uk-ը: Անհայտ դիմակավորված անձինք ներխուժել են տան բակ, վնասել բակում կայանած 3 մեքենաները` փորձելով գտնել արժեքավոր իրեր, թիկնապահներից մեկին պատկանող մեքենայից գողացել են բջջային հեռախոս: Նրանց հայտնաբերել և վնասազերծել են աստղային ամուսինների թիկնապահական խումբը, տուն ներխուժել ցանկացող անձանցից մեկին առանց դիմակի ֆիքսել է տեսախցիկը:

Միաժամանակ, կողոպուտ է տեղի ունեցել նաև Քարդաշյան-Քանյե զույգի հարևանությամբ գտնվող առանձնատանը, որը պատկանում է ԱՄՆ-ի հայտնի հեռուստաաստղ Քեթի Գրիֆինին: Այնտեղ ևս հանցագործները վնասել են բակում կայանած մեքենան, գողացել մեքենայի միջից դրամապանակ ու հեռախոս:

 



Նման նյութեր