Քենիայի կենտրոնական գոտում թռիչքից քիչ անց ուղղաթիռը վայր է ընկել Նակուրու լիճը: Այդ մասին հաղորդում է Daily Nation թերթը:
Ուղղաթիռում կարող էր գտնվել 4 մարդ, սակայն տվյալները դեռևս չեն հաստատվել. ներկա դրությամբ ընթանում է փրկարարական օպերացիան:
Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ ուղղաթիռը վթարից առաջ թռչել է ցածր բարձրության վրա: Թերթը տեղեկացնում է, որ ուղղաթիռը պետք է լրագրողներ հասցներ միջոցառման վայր: