ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Ամերիկայի պատմության ազգային թանգարանին է փոխանցել զգեստը, որով նա հուլիսի 20-ին պարել է ամուսնու` Դոնալդ Թրամփի հետ, վերջինիս երդմնակալության կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր երեկոյի ընթացքում:
Թանգարանի տնօրեն Ջոն Գրեյը հիշեցրել է, որ առաջին տիկինների զգեստների փոխանցման ավանդույթն արդեն 100 տարեկան է:
«Առաջին զգեստը Սմիթսոնյան ինստիտուտին փոխանցել է Հելեն Թաֆթը»,- ասել է Գրեյը:
Թաֆթն ԱՄՆ 27-րդ նախագահ Ուիլյամ Թաֆթի կինն էր, ով երկիրը գլխավորել է 1909-ից 1913 թվակականների ընթացքում:
Ներկա դրությամբ ԱՄՆ առաջին տիկինների հավաքածուն բաղկացած է 26 զգեստից և նրանց անձնական 160 իրերից: