Կարոտը երբեք չի անցնի, այն շարունակում է խեղդել բոլորիս. Խորեն Լևոնյանը` Երվանդ Ենգիբարյանի մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կարոտը երբեք չի անցնի, այն շարունակում է խեղդել բոլորիս. Խորեն Լևոնյանը` Երվանդ Ենգիբարյանի մասին. life.panorama.am

Չորս տարի առաջ դերասան Երվանդ Ենգիբարյանի մահը ցնցեց բոլորին: Ճակատագրի հեգնանքով երիտասարդ դերասանին տարեդարձից մինչև մահ ընդամենը ժամեր բաժանեց: 2013-ի հոկտեմբերի 21-ին Երվանդին բոլորը շնորհավորում էին 30-ամյակի կապակցությամբ` մեկը մյուսից լավ բարեմաղթանքներ հնչեցնելով, սակայն արդեն հաջորդ առավոտ շնորհավորանքները խորը ցավակցությունների վերածվեցին. Երվանդ Ենգիբարյանը չարաբաստիկ ավտովթարի հետևանքով մահացավ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Երվանդի մասին հուշերով կիսվել է  նրա ընկերը` ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը.

«Երվանդի հետ կապված շատ հիշողություններ կան, որոնք երբեք չեն խամրի: Նա բարի, չափազանց պայծառ տղա էր, նրա տեղը բաց մնաց ու այդպես կլինի միշտ, քանի որ այդ տեղը ոչ մեկ չի կարող զբաղեցնել: Կարոտն էլ երբեք չի անցնի, այն շարունակում է խեղդել բոլորիս: Իմ հիշողություններում միշտ կմնա Երվանդի պայծառ գլուխը, դեմքը, ժպիտը: Նրա պայծառությունը հենց իր հետ կապված առաջին հիշողությունն է, որ գալիս է մտքումդ. նրա գլուխը պայծառ գլուխ էր»,- կարոտով ու ժպիտով նշեց նա:

Խորեն Լևոնյանը, բացի ցավակցական խոսքից, Երվանդի օրինակով նաև խորհուրդ տվեց գնահատել մարդկանց ու ժամանակը.

«Չնայած երիտասարադ տարիքին, երբ թվում է, թե կյանքն առջևում է, մարդիկ պետք է միշտ իրար սիրեն, փայփայեն, հարգեն ու փորձեն մի քիչ ավելի խնամքով իրար վերաբերվել, որովհետև այս կյանքը կարճ է ու չգիտես հաջորդ վայրկյանին ինչ կլինի»,- շեշտեց դերասանը:

Հիշեցնենք, որ Երվանդ Ենգիբարյանը 2004-13թթ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Չակի), Ն.Գոգոլի «Ռևիզորը» (Խլեստակով), Ա.Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты» (Գլումով), Ս.Եսենինի «Շահանե, դու իմ Շահանե» (Եսենին), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Ժորժ) և այլն: Բեմադրել է Մարդանի «Скандал без антракта», Գոլդոնի «Кьоджинские перепалки», Յախնտովի «Любовь со скелетом» ներկայացումները: Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան»,  «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում, «Քայլ ձիով» (2013թ.) ֆիլմում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասան:

life.panorama.am



Նման նյութեր