Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Ագարակաձոր գյուղի «Գռավ» կոչվող տարածքում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Գևորգ Խանամիրյանը իր վարած УАЗ մակնիշի 34 UN 427 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջված վիճակում հայտնվել ձորում՝ առվի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Խանամիրյանը և ուղևոր՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան բնակիչ՝ 21-ամյա Տիգրան Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակոլ գազաբալոնի փականը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ УАЗ-ի վարորդ Գ. Խանամիրյանը ժամկետային զինծառայող է, իսկ ուղևոր Տ. Սարգսյանը սովորում է Երևանի Պետական Համալսարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com