Սիրիացի փրկարարը սկսել է լաց լինել այն բանից հետո, երբ Իդլիբ քաղաքի ռմբակոծված շենքի ավերակների տակից դուրս է հանել 30-օրական փոքրիկ աղջկան, գրում է The Daily Mail-ը:
Կամավոր Աբու Քիֆահը դուրս է հանել կենդանի մնացած 30-օրական աղջկան ավերակները երկու ժամ հուսահատ մաքրելուց հետո և նրան սեղմել է իր կրծքին մինչև շտապօգնության մեքենան նրանց կտեղափոխեր հիվանդանոց:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, այս տեսանյութով ռեպորտաժի հեռարձակման ժամանակ BBC-ի հաղորդավարը նույնպես լաց է եղել ուղիղ եթերում: Նա շարունակել է խոսել հաջորդ պատմության մասին, սակայն, նկատելի է եղել, թե ինչպես են արցունքները հոսում նրա այտերով:
ՄԱԿ-ի համաձայն՝ արևելյան Հալեպում, որտեղ վաղ սեպտեմբերից ի վեր կառավարական ուժերի կողմից պաշարման մեջ է մնում 250 հազար մարդ, մնացել է ընդամենը 35 բժիշկ: Սեպտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի այդ հատվածում գործող հիվանդանոցներում 278 մարդու մահ է գրանցվել, այդ թվում առնվազն 96 երեխա: