Նյու Յորքի Թոմփքինս-պուրակում անցկացվել է շների զգեստավորված Հելոուին-շքերթը, որին մասնակցել են մարդու՝ 500-ից ավելի չորսոտանի բարեկամներ, տեղեկացնում է «Sputnik-ը:
Ամերիկացիներն իրենց ընտանի կենդանիներին հագցրել էին զվարճալի զգեստներ, որոնք պատկերում էին հրեշների, ծաղրածուների, հայտնի
արտիստների ու անձերի, այդ թվում և Դոնալդ Թրամփին:
Այս տարի շքերթի անցկացումը նպատակ ուներ նաև միջոցներ հանգանակել այն փոթորիկներից տուժածների համար, որոնք վերջին ամիսներին պատուհասել են ԱՄՆ-ը: