Ռուսաստանում ամենահարուստ հայերից մեկը 606 մլն դոլար է կորցրել մեկ օրում
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում ամենահարուստ հայերից մեկը 606 մլն դոլար է կորցրել մեկ օրում

Ռուսաստանում ամենահարուստ հայերից մեկը՝ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) մեկ օրում կորցրել է 606 միլիոն դոլար, գրում է Forbes-ը:

Կայքը գրում է, որ այժմ նրա կարողությունը գնահատվում է 6.121 մլրդ դոլար: Որպես ֆինանսական կորստի հիմնական պատճառ` նշվում է  «Մագնիտի» եռամսյա հաշվետության հրապարակմանը հաջորդած բաժնետմոսերի գների անկումը: Ինչպես հայտնի է` Գալիցկին «Մագնիտի» հիմնական շահառուն է:

Հոկտեմբերի 20-ին` հաշվետվության հրապարակումից հետո, նկատվել է բաժնետոմսերի գնի գրեթե 12 տոկոս անկում: Վերլուծաբան Անդրեյը կայքին պատմել է, որ հաշվետվությունը հիասթափեցրել է ներդրողներին:

Նա ընդգծել է, որ նոր մակրոտնտեսական իրողության պայմաններում ընկերությունը նոր պայմաններին հարմարվել չի կարողացել:

armlur.am