Նունե Եսայանն ու Սյոմա Կոդաբաշյանը` Նունեի և Արամեի կոնֆլիկտի լուրերի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Նունե Եսայանն ու Սյոմա Կոդաբաշյանը` Նունեի և Արամեի կոնֆլիկտի լուրերի մասին. life.tert.am

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ երգչուհի Նունե Եսայանի և երգիչ Արամեի հարաբերությունները լարվել են, քանի որ նրանք իրար չեն հասկացել «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում, Նունեին դուր չի եկել Արամեի հումորը, երբ իր խոսքին, որ 30 տարի է` բեմում է, Արամեն հակադարձել է, թե ինքը  30 տարի դեռ կլինի բեմում։

Tert.am Life–ն այս մասին խոսեց կողմերի հետ։ Արամեի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանն ասաց, որ նման բան չկա, Boomnews–ի տվյալ հրապարակումը հորինված է։

«Նունեի և Արամեի հարաբերութունները շատ լավ են։ Նույնիսկ նախագծից դուրս իրար հետ խորհրդակցում են։ Նունեն շատ մեծ փորձ ունի, որը շատ արժեքավոր է։ Կարծում եմ` իրեն բոլորն էլ ականջ են դնում։ Եթերներից մեկում Նունեն էլ նշում է, որ իրենք լավ ընկերներ են և գիտեն իրենց չափը հումորներ անելիս։ Իրենք շարունակում են  իրենց հումորները` ապահովելով նախագծի հետաքրքրությունը, սակայն Արամեն ու Նունեն երբեք չեն անցնում դրա  սահմանը։ Այդ հրապարակումը ծիծաղելի է»,– ասաց Սյոման։

Թեմայի մասին խոսեցինք նաև Նունե Եսայանի հետ։ «Դա աբսուրդ է, որը բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Ես ու Արամեն հիանալի հարաբերություններ ունենք։ Անգամ, եթե եթերում էլ տեսնում եք ինչ–որ հումոր, իմացեք, որ դա շոու է, որի կանոններով շարժվում ենք։ Մենք այնքան մոտ ենք ընտանիքներով, ընկերներով, որ չգիտեմ էլ ով է հորինել նման խոսակցություններ։ Թեև մեզ համար PR է անում, ոչինչ»,– ասաց երգչուհին։