Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, սպասվում են տեղումներ
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, և հոկտեմբերի 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հոկտեմբերի 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:



Նման նյութեր